Չարբախի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հունիսի 15-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Ներքին Չարբախի 32-ամյա բնակչի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։
Կարծիքներ